Արմեն Սարգսյանն Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արթուր Վանեցյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: