Այսօր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԵՊԲՀ-ի հետ համատեղ կազմակերպում է բժիշկ-պրոֆեսորների այց Վարդենիս



  08:29

Այսօր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԵՊԲՀ-ի հետ համատեղ կազմակերպում է բժիշկ-պրոֆեսորների այց Վարդենիս։ Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․

«Սիրելի հայրենակիցնե՛ր,

Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ կազմակերպում եմ անվանի պրոֆեսորների այց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք:

Սեպտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, ժամը: 11։00-ից սկսած տեղի հիվանդանոցում պրոֆեսորները կմատուցեն անվճար խորհրդատվություններ, կլսեն հիվանդներին, խիստ անհրաժեշտության դեպքում հիվանդները Երեւան կտեղափոխվեն:

Վարդենիսի հիվանդանոցում կլինեն 10-ից ավելի պրոֆեսորներ, որոնց մասնագիտացումներով բժիշկներ, ցավոք չկան տեղի հիվանդանոցում:

Պահպանենք մեզ համար ամենաթանկը՝ առողջությունը:
Կհանդիպենք»։