Միխայել Շումախերը գիտակցության է եկել



  16:56
Շումախեր

Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:

Վկայակոչելով «Le Parisien» պարբերականին,  մարզիկին գաղտնի տեղափոխել են Փարիզ` Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց։

50-ամյա Շումախերին սրտանոթային բաժանմունք են տարել պատգարակով` դեմքն ու մարմինը հատուկ ծածկոցով փակած։

Հիվանդանոցում նրան ցողունային բջիջների ներարկում են արել և մարզիկի առողջությամբ զբաղվում է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ, բժիշկ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն:

Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել   հանգստավայրում դահուկասահքի ժամանակՊատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել են։