Մենք այնպիսի զինատեսակ ենք ստացել, որ բացառիկ է. Շավարշ Քոչարյան

Չկա դրույթ, որն արգելում է դա անել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն։ Գրում է Aysor.am-ը։

«Շատ անգամ հարց են տալիս՝ բա էլ ինչ դաշնակցային հարաբերություն, բայց մյուս կողմից մենք շատ ավելի անհամեմատ մատչելի գնով ենք ստանում այդ զենքը։ Ավելին, մենք այնպիսի զինատեսակ ենք ստացել, որ բացառիկ է», – ասաց Քոչարյանը:

Նա նկատեց, որ սա բոլորովին էլ չի նշանակում, որ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում ՀՀ-ն խնդիր չի տեսնում՝ նկատելով, որ այս հարցը Հայաստանի կողմից պարբերաբար բարձրացվում է։ Դիտարկմանը, թե վերջին անգամ ե՞րբ է հարցը բարձրացվել, Քոչարյանն ասաց.

«Չեմ կարող ասել, պարբերաբար բարձրացվում է»: