Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. ՈՒՂԻՂ

 

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է աշնանային նստաշրջանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր:

Օրակարգում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,  «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումները:

Կքննարկվեն նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը փաթեթը եւ մի շարք այլ նախագծեր: