Մալաթիայում կրակոցներ են հնչել. 2 քաղաքացի հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ  սեպտեմբերի 4-ին ժամը 19:20-ին Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել:

Նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, առայժմ կասկածյալներ չկան: