Երևանում 6-րդ հարկի պատուհանից ընկած 2,5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում է



  14:51

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան  էջում մանրամասներ է հայտնել Երևանում տեղի ունեցած պատահարից:

«Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից:

Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Այժմ հետազոտվում է:

Երեխայի առողջության մասին հետազոտումից հետո կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղարը: