«Թալինի» ԲԿ-ի տնօրենը՝ ամբաստանյալի աթոռին



  13:45

«ditaket»-ի տեղեկություններով, «Թալինի» ԲԿ-ի տնօրեն Արմեն Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարատվել է, դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատել է և գործն ուղարկվել է դատարան:

Արմեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնավարման տարիներին իրեն վստահված գույքի յուրացման մեջ: Խաչատրյանը հիշյալ ԲԿ-ում աշխատել է 2012թ․-ի դեկտեմբերից և մեղադրանքի համաձայն՝ նա 2015թ․-ից մինչև 2018թ․-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով հափշտակել է ընկերությանը պատկանող, իրեն վստահված խոշոր չափերով 2․359․300 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի գույք։

Արմեն Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: