Մահացել Է Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանը

Կահիրեում մահացել Է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիրպիչենկոն: Այդ մասին,  ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտում: Նա 68 տարեկան Էր:

«Այսօր առավոտյան Կահիրեի հիվանդանոցում հանկարծամահ Է եղել տաղանդավոր դիվանագետ եւ հուսալի ընկեր, Եգիպտոսում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Վադիմովիչ Կիրպիչենկոն»,-ասել են դեպարտամենտում:

Կիրպիչենկոն 2011 թվականի սեպտեմբերին դարձել Է Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանը եւ համատեղության կարգով՝ լիազոր ներկայացուցիչը Արաբական պետությունների լիգայում: Դրանից առաջ նա Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունները գլխավորել Է Արաբական Միացյալ Էմիրություններում, Լիբիայում եւ Սիրիայում: