Կառավարությունը մեկ շաբաթում 34 մլրդ դրամի ներդրումային ծրագրերի վերաբերյալ որոշումներ է կայացրել



  12:01

Կառավարությունը հարկային արտոնություններ տրամադրեց մի քանի ընկերությունների ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ կառավարության նախորդ նիստում անդրադարձել էին ավելի քան 10 մլրդ դրամի ներդրումային ծրագրի: «Կառավարության այս նիստում անդրադառնում ենք մոտավորապես 24 մլրդ դրամի ներդրումային ծրագրի: Այսինքն, մեկ  շաբաթվա ընթացքում մենք քննարկել ենք 34 մլրդ դրամի ներդրումային ծրագիր և կոնկրետ որոշում ենք կայացրել»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը: