Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին Հայաստանի չմասնակցելը ինքնիշխանության արտահայտությունն է. Զոհրաբ Մնացականյան

Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին Հայաստանի չմասնակցելը մերժման խնդիր չէ:

Լրագրողների այն հարցին, թե ինչու է Հայաստանը հրաժարվել մասնակցել Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Սա մերժման խնդիր չէ, սա արտահայտությունն է ինքնիշխանության: Մենք չենք մերժել, վարչապետն ունի այցերի իր ծրագիրն ու իր ներքին քաղաքականության գերակայությունները: Մեզ պետք է ուղղակի համադրել և գտնել՝ ինչպես վարվել նմանատիպ տարբեր հարցերում: Սրանից ելնելով էր, որ այսպես վարվեցինք», – ասաց Մնացականյանը: