Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի գործով նիստը հետաձգվեց



  20:32

«ditaket․am»֊ի տեղեկություններով, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց վաղը՝ ժամը 13։00֊ին:

Դատական նիստը հետաձգվել է այն պատճառով, որ  քննիչի կողմից որոշ փաստաթղթեր ներկայացված չի եղել պաշտպանական կողմին, վերջիններս չեն առարկել նիստը հետաձգելուն, որպեսզի իրենց տրամադրվի այդ փաստաթղթերը:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը քննում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Այսօր նիստի մեկնարկին քննիչը ներկայացրել կև ավարտել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության հիմքերը: