Հրշեջ-փրկարարների աշխատավարձը կբարձրանա հոկտեմբերի 1-ից



  19:33

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշման մասին:

Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք:

Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»,-գրել է ՀՀ վարչապետը: