19 C
Երևան
Thursday, June 4, 2020

ԱԳՆ-ում ընթացող հավաքում քննարկում է ծավալվել ՀՀ առջև ծառացած մարտահրավերների շուրջ



  15:33

ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավաքի շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանի անվտանգության մարտահրավերներն աշխարհաքաղաքական վերափոխումների հոլովույթում» խորագրով առաջին թեմատիկ քննարկումը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքտում ՀՀ առջև ծառացած մարտահրավերների և դրանց ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման ընթացքի և շարունակականության պահպանման վրա համաշխարհային թատերաբեմում ընթացող գործընթացների ազդեցությանը: