Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ չի հասնի. Բադասյան (տեսանյութ).pastinfo



  14:30

«Ի սկզբանե պարզ էր, որ գրեթե շանս չկա, որ այս տարի Ստամբուլյան կոնվենցիան հասնի Ազգային ժողով»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը,-գրում է փաստինֆոն։

Նա նշեց, որ նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար և պատասխան կստանա հոկտեմբեր ամսին։

«Մինչև Վենետիկի հանձնաժողովից ստանանք կարծիքը, կառավարությունում կրկին քննարկենք ու ուղարկենք Սահմանադրական դատարան, բավականին ժամանակ կանցնի»,-ասաց Բադասյանը։
Նախարարն ընդգծեց, որ կոնվենցիայի հարցն արդեն սպառված է, քանի որ բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն արդեն հնչել են։

Մանրամասներն՝ տեսանյութում