Առանձնապես խոշոր չափերով յուրացման մեջ մեղադրվողի ձերբակալման որոշումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դավավոր Դավիթ Բալայանի, բավարարել է փաստաբան Վահագն Քեշիշյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ:

Այդ մասին «ditaket.am»-ի թղթակիցը տեղեկացավ փաստաբան Վահագն Քեշիշյանից: Դատարանն առանձնապես խոշոր չափերով յուրացման մեջ մեղադրվող պաշտոնատար անձի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել և պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին ազատ արձակել նրան: Միաժամանակ դատարանը մերժել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: