Այսօր Գյումրու օրն է. միջոցառումներին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը. ուղիղ



  15:15

Նա այդ մասն խոսք էր տվել դեռ նախորդ տարի, երբ ուշացմամբ էր շնորհավորել քաղաքի տոնը:

«Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն է:

17։00-23:00-ը տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ: Համերգին ելույթ կունենան նաև  երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը:

https://m.facebook.com/story.php?story_fbid=877203825996602&id=1378368079150250&_rdr