ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել

ԱՄՆ Պետքարտուղարությունը Կոնգրես նամակ է հղել՝ Գրենլանդիայում երկրի գլխավոր հյուպատոսարան բացելու առաջարկով։ ԱՄՆ-ն նոր գլխավոր հյուպատոսարան ծրագրում է բացել 2020 թվականին, կղզու մայրաքաղաք Նուքում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով նամակի կրկնօրինակին։

Ամերիկյան հյուպատոսարան Գրենալնդիայում առաջին անգամ բացվել է 1940 թվականին, այնուհետև  փակվել 1953-ին։