Ցորենի ալյուրի մեջ վիտամին D-ի ավելացումը կօգնի նվազեցնել հոգնածությունը. գիտնականներ



  17:33

Որոշակի մթերքների, ներառյալ ցորենի ալյուրի հարստացումը վիտամին D-ով կարող Է նպաստել հոգնածության, մկանային ցավերի եւ նույնիսկ սրտի անբավարարության զարգացման ռիսկի նվազեցմանը: Այս եզրակացությանն Է հանգել բրիտանացի բժիշկների խումբը կատարված հետազոտության հիման վրա, որի արդյունքների մասին հաղորդել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան:
Գիտնականները հիշեցնում են, որ վիտամին D-ն արտադրվում Է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ, դրանից Է կախված այնպիսի տարրերի յուրացման գործընթացը, ինչպիսիք են ֆոսֆորը եւ կալցիումը, ինչպես նաեւ նյութափոխանակությունը:
Մասնագետները հայտնաբերել են, որ եղանակային պայմանների պատճառով Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը տառապում Է այդ վիտամինի պակասությամբ: Դա առանձնապես ցայտուն Է դրսեւորվում ձմեռային շրջանում (հոկտեմբերից մինչեւ ապրիլ), երբ արեւը հազվադեպ Է ուրախացնում բրիտանացիներին: Այդ պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս վիտամին D ավելացնել մթերքների, այդ թվում ալյուրի մեջ, որը մտնում Է թագավորության բնակիչների կողմից գործածվող շատ կերակրատեսակների բաղադրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: