Լոռիում 46-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդի



  16:24

Լոռու մարզում 46-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 20-ամյա բնակչին:

«ditaket.am»-ի թղթակցի հարցին ի պատասխան Քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՔԿ լրատվական բաժին նաև տեղեկացրեցին, որ միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանամն միջոց ընտրվելու վեաբերյալ: Ըստ նախնական տվյալների, 2019թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Այնուհետև հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հրկիզել է դիակը և ամառանոցը:

ՔԿ ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի արտաքին զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ: