Արկադի Անդրեասյանը նշանակվել է «Ուրարտու» ՖԱ զարգացման գծով փոխտնօրեն



  16:02

Անվանի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանընշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի զարգացման գծով փոխտնօրեն:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:«Տեղեկացնում ենք, որ անվանի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը այսուհետ կզբաղեցնի «Ուրարտու» ՖԱ-ի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։
Հաջողություն և բեղմնավոր աշխատանք ենք մաղթում պարոն Անդրեասյանին մեր ակումբում»,- նշված է հայտարարությունում: