«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը կալանավորվեց



  12:58

Ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու գործով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետին մեղադրանք է առաջադրվել: «ditaket.am»-ի թղթակցի հարցին ի պատասխան Քննական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ անտառագետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանան միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև «Արևիկ» մասնաճյուղի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Մասնաճյուղի տնօրենի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ դատարանը չի բավարարել:

Ավելի վաղ Քննական կոմիտեն տեղեկացրել էր, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը, նույն մասնաճյուղի տարածքում ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախնական համաձայնության գալով նշված մասնաճյուղի տնօրենի հետ՝ 2019թ. մայիսի 12-ին Վարդենիսի բնակչից կաշառք է ստացել: