Մեկնակել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը



  11:20

Քիչ առաջ մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Բաղրամյան 26, որտեղ նախատեսվում է Ամուլսարի հարցով քննարկում` Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի հետ; Քննարկմանը ներկա կլինեն նաև Ամուլսարի շահագործմանը դեմ պայքարող 5 քաղաքացի:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն օրերս հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Փորձաքննության կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: