Մամուլի խոսնակը ներկայացրեց Ամուլսարի հարցով փակ հանդիպման ընթացքում վարչապետի արտահայտած տեսակետը



  14:37

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ փակ հանդիպման ընթացքում հայտնել է, որ այս պահին նոր փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան:

Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետի մամուլի խոսնակը հորդորեց սպասել հարցի ուսումնասիրման ընթացակարգերի ամբողջական ավարտին:

«Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, կսպասենք վերջնական որոշումների: Ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու, քննարկում է լինելու թե՛ պետական հիմնարկների հետ, թե՛ հասարակության տարբեր շերտերի հետ: Մի քանի ժամ հետո կհրապարակվի կառավարությունում քննարկման սղագրությունը, այնտեղ շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել»,- նշեց նա:

Վլադիմիր Կարապետյանը նշեց նաև, որ շուտով պարզ կլինի` Նիկոլ Փաշինյանը կայցելի՞ Ամուլսար, թե ոչ:

ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիհրավիրած հանդիպումը Ամուլսարի շահագործման հարցովՀանդիպումը փակ էրբայցտեղեկություններ կանոր մասնակցել են Ջերմուկի համայնքապետըավագանու անդամներըբնապահպանակտիվիստները և այլ շահագրգիռ կողմերԲաղրամյան, 26-ի դիմաց Ամուլսարիհանքի շահագործման դեմ ցույց են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ:

Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրիշահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքներըորի կատարումըհանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետներիխմբին:

Փորձաքննության արդյունքները ցույց են տվելոր առկա է շատ ցածր հավանականությունորԱմուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրաքանիոր Ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի ևաղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:

«Հինգ հիդրոերկրաբանական միավորներ են առանձնացվել ստորգետնյա ջրերիուսումնասիրության տարածքում (ՍՋՈւՏ), որը պատշաճ կերպով է սահմանվածՍահմանայինգետերի կառուցվածքային հսկողությունը ապահովում էորպեսզի ՍՋՈւՏից հոսքը ևտեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմաններըՇարունակական հոսքիմոնիթորինգի կայաններըորոնք ստեղծվել են Ծրագրի շրջանակներում ԱրփաԴարբ ևՈրոտան գետերի վրաընդհանուր առմամբ բավարար են», – ասված է եզրակացությունում:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոնսեփականությանդեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությանպետԱմուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբիղեկավար Յուրա Իվանյանը լրագրողներին հայտնել էրոր Ամուլսարի հանքի հետ կապվածգործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան: