Նախկին պատգամավորի եղբորը ոստիկանությունում ծեծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խոշտանգման հոդվածով Aysor.am



  12:12

Ազգայն ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբոր՝ Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, Aysor.am-ին տեղեկացրեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Ռոբերտ Մանուկյանը, հիշեցնենք, «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրենն է,այժմ կալանավորված է Երևան-Սևան ճանապարհին եղբոր նկատմամբ իրականացված մահափորձի օրը դեպքի վայրից «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան փախցնելու դեպքի առիթվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ըստ քննչական մարմնի, նա խոչընդոտել է քննության իրականացմանը և դրդել է եղբոր՝ Մելիք Մանուկյանի թիկնապահ Մարկոս Մարկոյանին հեռացնել դեպքի վայրից մեքենան։ Բացի այդ, Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ նաև մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Փաստաբանի փոխանցմամբ, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող մի խումբ անձանց կողմից խոշտանգումը։

«Մեղադրանք դեռ կոնկրետ անձանց առաջադրված չէ», – հավելեց փաստաբանը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։