Ճապոնիան դարձել Է ԱՄՆ-ի պետական արժեթղթերի խոշորագույն պահառուն՝ առաջ անցնելով ՉԺՀ-ից



  10:41

Ճապոնիան ներկայում ունի ԱՄՆ-ի 1,12 տրլն դոլար գումարի պետական արժեթղթեր: Դա հետեւում Է այս տարվա հունիս ամսվա վերաբերյալ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության՝ օգոստոսի 15-ին հրապարակված նյութերից: Այդպիսով, Ճապոնիան 2017 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ դարձել Է ամերիկյան պարտատոմսերի խոշորագույն պահառուն՝ առաջ անցնելով Չինաստանից, որի համապատասխան ցուցանիշը 1,11 տրլն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: