Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Անդրանիկ Մնացականյանին

Օգոստոսի 16-ին, ժամը 15:30-ին Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Անդրանիկ Մնացականյանի, կսկսվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը: Պաշտպան Հովհաննես Խուդոյանի վերաքննիչ բողոքն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Ալեքսանդր Ազարյանին, ով սակայն ինքնաբացարկ էր հայտնել։ Այնուհետև գործը մակագրվել էր դատավոր Վազգեն Ռշտունուն, ով նույնպես ինքնաբացարկ էր հայտնել՝ դատախազի միջնորդությամբ։