Ինչքա՞ն պիտի տղամարդ չլինել. Նաիրա Զոհրաբյանը՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի մասին



  20:14

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին մասնավորապես դասախոսներից մեկի՝ լսարանում դասի ժամին խաչապուրի ուտելու մասին։

«Տնտեսագիտական համալսարանի դասախոսը քննություն վերցնելու ընթացքում, պատկերացնու՞մ եք, խաչապուրի է կերել: Եվ այս «դարի հանցագործությունը» Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը անմահացրել է ֆոտոսյուժեով ու որպես top-news ներկայացրել լրագրողներին:

Եթե Ջիմ Ջարմուշի կամ Տարանտինոյի տաղանդը ունենային` երևի դասախոսի խաչապուրու թեմայով մի հատ էլ օսկարակիր ֆիլմ կնկարեին:

Անկեղծ ցավ ապրեցի, երբ լսեցի, թե ինչպես էր դասախոսը արդարանում, որ չէր հասցրել նախաճաշել ու որ ուսանողներին սպասեցնել չտա, մի հատ խաչապուրի էր կերել: Էսպե՞ս նվաստացնել կիրթ, մտավորական մարդուն, որ քրտինքը դեմքին արդարանա՞:
Նողկալի է, զրո տղամարդկություն:

Ու ամբողջ ողբերգությունն այն է, որ չեն էլ պատկերացնում, թե ինչքան զզվելի ու քստմնելի են։ Էս ինչքա՞ն պիտի արժանապատվություն չունենալ՝ նման էժան քայլ անելու համար», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Զոհրաբյանը։