Արսեն Այվազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ



  14:31

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Այվազյանին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արսեն Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ», – ասված է վարչապետի որոշման տեքստում։

Արսեն Այվազյանը, նկատենք, մինչ այժմ աշխատում էր ոստիկանական համակարգում. նա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն էր, իսկ մինչ այդ՝ Արմավիրի ոստիկանապետը։