Մարտակերտում բոլորն այնքան ուրախ էին

00:26, Սպտ 1, 2018


Մարտակերտում իշխում էր բարձր տրամադրությունն ու լայն ժպիտները՝ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն «Ազգ-Բանակ-2018» ծրագրի շրջանակներում Մարտակերտի զորամասում էր։
Մինչ Մարտակերտ հասնելը, անդամները անցան կրակային պատրաստության դասեր Իվանյանի  «Ասպարեզ»  հրաձգարանում մարտական փամփուշտներով։ Անխտիր խոցեցին բոլոր թիրախները և հենց այդ տպավորություններով շարժվեցին զորամաս։
—Այսպիսի այցերը մեզ ոգևորում են, կտրում առօրյայից։
Նմանատիպ անկեղծությամբ արտահայտվում են շատ զինվորներ և էլ ավելի մեծացնում ՀԿ-ի անդամների տրամադրվածությունն ու մարտական ոգին։
Բացի զորամասից, երիտասարդները նաև այցելեցին Մարտակերտի զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքեր։
Եղան դիրքում՝ նշանավոր  դիրքում, նաև այն դիրքում, որտեղ հերոսաբար իր կյանքը չի խնայել և  զոհվել՝ Տիգրան  Պողոսյանը։
Հետևեք մեզ՝ մանրամասները  ֆոտոշարքերը և վիդեոռեպորտաժները շուտով մեր կայքում։
Գոհար Աթաբեկյան