«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի անդամները հանդիպել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

00:12, Սպտ 1, 2018


Օգոստոսի 29-ին  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի ղեկավար կազմի մի քանի անդամների:
Հանդիպման ընթացքում ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ԱԺ նախագահին ներկայացրեց «Ազգ-բանակ-2018» ծրագրի նպատակն ու խոսեց դրա շարունակական լինելու մասին:
Զրույցի ընթացքում խոսեցին Արցախի սահմանների իրավիճակի և դրանց ամրության մասին:
ՀԿ-ի նախագահի օգնական Իննա Թումանյանը պատմեց համերգների ընթացքի էմոցիաների, աշխուժության ու հայրենասիրական ոգու բարձրացման մասին: Նա փաստեց նաև, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի ամեն ինչ առավել դրական է և բանակ-հասարակություն կապն ավելի է ամրապնդվել:
Հանդիպման ավարտին պարոն Ղուլյանն ու ՀԿ-ի անդամները լուսանկարվեցին՝ կրկին հանդիպման ակնկալիքով:
          Իննա Թումանյան