Պարի ձգողական ուժը

09:21, Օգս 23, 2018


 

Ամերիկայի Չիկագո քաղաքում շատերն առաջին անգամ մեր երկրի մասին լսում ու Հայաստանի դարավոր մշակույթին ծանոթանում են  հայկական պարի միջոցով: Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնի շրջանավարտ, պարուսույց, բալետմեյստեր Հրաչյա Կոստանյանը 2015 թվականին հաստատվեց Միացյալ Նահանգներում եւ շատ կարճ ժամանակ անց սկսեց աշխատել  Չիկագոյի արվարձաներում գտնվող Վիլինգ քաղաքի Բալետի և Արվեստի Ակադեմիայում : Այսօր ոչ միայն տեղի հայ մանուկները, այլեւ ակադեմիայի օտարազգի սաներն ունեն հայկական պարի ավանդություները սովորելու եւ դրա առանձնահատկությունները բացահայտելու հնարավորությունը:
Հրաչյա Կոստանյանը հայկական պարավեստի ուսուցմանը նվիրվեց ամբողջ եռանդով, ու կարճ ժամանակ անց արդեն առաջին պտուղները քաղելու ժամանակն էր:
Այս տարվա Մարտի 9-11-ը Լեգասի ազգային պարի մրցույթում Հրաչյա Կոստանյանի սաներին հաջողվեց հաղթողի տիտղոսը նվաճել շրջանային փուլում, իսկ Հունիսի 18-21-ը մասնակցելով Վիսկոնսինում տեղի ունեցող նյուն մրցույթի եզրափակչում՝ նրանք դարձան ԱՄՆ ազգային չեմպիոն:
Հուլիսի 1-ին տեղի ունեցավ Բալետի եւ Արվեստի ակադեմիայի հաշվետու համերգն, որտեղ Հրաչյա Կոստանյանի սաները պատվով ներկայացրեցին իրենց և իրենց պարուսույցի ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը:
Ընդամենը երկու տարի եւ Հրաչյան իր սաների հետ արժանանում է Միացյալ Նահանգները պարային ամենահեղինակավոր առաջնություններում ներկայացնելու բարձր պատվին: Վիլիննգի Բալետի եւ Արվեստի ակադեմիայում վստահ են, որ Հրաչյան իր սաների հետ հետագա բոլոր մրցույթներում ,նույնպես, գրանցելու է լավագույն արդյունքները:
Պարուսյուցն ակտիվորեն մասնակցում է նաեւ հայ համայնքի կյանքին:  2018 թվականի օգոստոսի 27–ին Չիկագոյի Էվանստոն քաղաքում կազմակերպված Հայ Ֆեստին արդեն ավանդույթի ուժով ներկա էին նաեւ Հրաչյա Կոստանյանի սաները, իսկ ամռան ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ճամբարին մասնակցող մանուկների ու նրանց ծնողների համար Հրաչյան կազմակերպեց հայկական պարի անվճար դասընթացներ: ԱՄՆ տարբեր նահանգներից այստեղ հավաքված հայերը՝ մեծ ու փոքր, միասին պարեցին Յարխուշտա, Թամզարա, Լորկե ու Էջմիածին:
Այսօր պարուսույց Հրաչյա Կոստանյանն իր սաների հետ լծված է ծանր աշխատանքի. որոշել են 2019 թվականը սկսել նոր նվաճումներով:
Երբ նվիրվում ես սիրելի աշխատանքիդ, որպես կանոն հաջողությունը երկար սպասեցնել չի տալիս: Հրաչյա Կոստանյանը եւս իր օրիանկով արդեն ապացուցել է այս օրինաչափությունը: