Հայ արիները նշեցին Նավասարդը Հայկ Նահապետն Աստվածների կամոք վերադարձավ Հայոց Երկիր, որպեսզի ազատագրի այն…

15:38, Օգս 11, 2018


Այսօր  Հայ Արիական Միաբանության, ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին նշում են Նավասարդը:

Առավոտ ծեգին  ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները Նավասարդի ավանդական տոնը ծեսով սկսեցին՝ ի փառս  մեր փառահեղ Նախնի Հայկի, ով  Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադարձավ Հայոց Երկիր Երկիր (հեռացել էր եւս աստվածային առաջադրանքի կատարման համար…),, որպեսզի ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից: Այդ օրը Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք:

 

Ծեսից հետո քրմերը ներկաներին նուշով ու մեղրով կաթ եւ գարու ու տարեկանի բոքոններ հյուրասիրեցին: Դա շատ անհրաժեշտ է զորախաղից առաջ:  ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը որոշել էր  ցուցադրական զորախաղ՝ նավասարդյան խաղերի միայն մի մասի փոքրիկ ցուցադրություն կազմակերպել. ճիշտ է, այս դարը տեխնիկայի դար է, բայց պատերազմի դաշտում իրավիճակները հաճախ են փոխվում, եւ թշնամուն դեմ առ դեմ  հանդիպելուն միշտ պետք է պատրաստ լինել:

Զորախաղը մեկնարկեց ճիշտ ժամը 12-ին՝ մեր ավանդական հայկական կոխով: Այլ խաղեր էլ կլինեն, նաեւ՝ տեսողություն, լսողություն ու արագ կողմնորոշվելու ունակություն ստուգող վարժություններ: Զորախաղը կշարունակվի մինչեւ ժամը 15-ը: Պարտվող առաջին 3-ը կլողան Արմաղան լեռան գագաթի սառնորակ լճում:

Երեկոյան խումբը կիջնի Սեւանա լճի ափ՝ շարունակելու տոնական օրը:

 

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

Արմաղան-Սեւան / 11.08.2018թ.