Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը

12:12, Օգս 9, 2018


Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը:

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել նաև Ազգային ժողովի 45 պատգամավորներ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է միջնորդությունը՝ ընդգծելով, որ ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը: