Սպիտակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ՊՆ մայոր

11:53, Օգս 9, 2018


«Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը օգոստոսի 7-ին ժամը 07:45 սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և գլորվելով՝ հայտնվել հարակից դաշտում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Լրատվամիջոցներում հայտնված որոշ տեղեկությունների համաձայն` զոհվել է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի՝ կոչումով մայոր զինծառայող:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանըհաստատեց այդ տեղեկությունը: