Ի՞նչ կապ ունի գեներալ Մանվել Գրիգորյանը Հայասատանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի հետ․ ի՞նչպես է ծախսվել պետբյուջեից ֆեդերացիային տրամադարված տարեկան 20․000․000 դրամը

12:57, Օգս 8, 2018


Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո լարված իրավիճակ է ստեղծվել ոչ միայն նրա կողմից ղեկավարած Երկրապահ կամավորականների միությունում, այլ նաև «Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիա»-ում։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հենց այդ ֆեդերացիայի պատվավոր նախագահն է։

Մի քիչ խորանալով այս ֆեդերացիայի պատմության մեջ՝ պարզվում են շատ մանրամասներ, որոնք կապված են հենց Մանվել Գրիգորյանի հետ։

Այսպես՝  Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիաի   շուրջ 10 տարի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ հանդիսացող Գևորգ Դանիելյանը «ընտրյալ» է, որովհետև Մանվել Գրիգորյանը իր կնոջ քեռին է և ինքը ոչ ավել ոչ պակաս «Մանվել Գրիգորյանի խնամի փեսան է»:

Հենց կնոջ քեռու հովանավորությամբ էլ 2012թ-ի  հունիսի 9-ին  Երկրապահ կամավորականների միության կենտրոնական վարչական շենքում, իսկ 2014թ-ի նոյեմբերի 4-ին Էջմիածնի Երկրապահ կամավորականների միության շենքում տեղի ունեցան ֆեդերացիայի հերթական համաժողովները, որտեղ ֆեդերացիայի նախագահ ընտրվեց սկզբում Մանվել Գրիգորյանի առաջին տեղակալ Խաչիկ Մկրտչյանը, իսկ երկու տարի հետո Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քանի որ  պատվիրակների  մեծ մասը Թաեքվոնդոյի հետ առնչություն չունեցող մարդիկ էին:

 

Երկար տարիներ է արդեն Ֆեդերացիայի 15 քառ մետր մակերեսով աշխատանքային միակ սենյակը՝ գտնվելով Երևանի Երկրապահ կամավորականների կենտրոնական շենքի բակում Արշակունյաց պողոտա 22 հասցեում  ապահով պաշտպանություն էր հանդիսանում Գևորգ Դանիելյանի և վերջինիս մտերիմ ընկեր Վարդան Ղահրամանյանի համար: Նշենք, որ Վարդան Ղահրամանյանը միանգամից 4 պաշտոն է զբաղեցնում ֆեդերացիայիում՝ փոխնախագահ, գործադիր տնօրեն, ֆինանսական տնօրեն և ազգային հավաքականի երկրորդ մարզիչ։ Զավեշտալի է, բայց՝ փաստ՝ նա երբևիցե ազգային հավաքականը չի մարզել սակայն որպես հավաքականի երկրորդ մարզիչ՝ տարիներ շարունակ հարյուր հազարավոր դրամներ է ստանում պետությունից:

Գեվորգ Դանիելյանը «Քեռի» հովանավորյալի շնորհիվ երկար տարիներ իր ընկերոջ ֆեդերացիայի ֆինանսական տնօրեն Վարդան Ղահրամանյանի հետ միասին որոշել են՝ ինչպես և որ մարզիկների վրա անհրաժեշտ է ծախսել պետության կողմից յուրաքանչյուր տարի հատկացված 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ գումարը՝ ստիպելով ՀՀ առաջնության չեմպիոններին միջազգային մրցաշարերին և ուսումնամարզական հավաքներին մասնակցելու համար իրենց հաշվին ծախսեր անել միևնույն ժամանակ պետությունից ստանալով այդ մարզիկների համար նախատեսված գումարը:

Եվրոպայի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղը գրաված թաեքվոնդոիստ Արման Երեմյանը մեկ տարի առաջ մշտական բնակության մեկնեց ԱՄՆ և այժմ իր մարզչական և մարզական գործունեությունը ծավալում է ԱՄՆ-ում։ Պատասխանը Արմանը հնչեցրել է հարցազրույցներից մեկում «Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, կարող եք մեծ խաչ դնել Հայաստանում թաեքվոնդոյի զարգացման վրա»,-նշել է Արման Երանյանը։

Ֆեդերացիան կամ ինչպես ավելի ճիշտ կլիներ ասել Գ. Դանիելյանը և Վ. Ղահրամանյանը ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում բազմիցս նշել են Մանվել Գրիգորյանի կողմից ֆեդերացիային նվեր տված գույքի (մրցագորգեր, Էլեկտրոնային-սենսորային պրոտեկտորներ)
կամ ֆինանսական աջակցության վերաբերյալ: Արդյո՞ք դրանք Գեներալի անձնական ֆինանսական միջոցներով են արվել թե պետության կամ այլ մարդկանց, կազմակերպությունների և արդյո՞ք բոլոր նվիրատվություններն են տեղ հասել արդյոք ՀԹՖ-ի բանկային հաշվին փոխանցված գումարները նպատակային են օգտագործվել:

Ե՞րբ կհրավիրվիրվի Ֆեդերացիայի արտահերթ ժողովը դեռ պարզ չէ, նրանց Ֆեյսբուքյան էջում հոդվածի հրապարակման պահին չկար որևէ տեղեկություն այդ մասին։ Ditaket.am-ը պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, սակայն դեռ չի ստացել պատասխան։ Հուսանք այդ պատասխանը շատ չի ուշանա։

Շահեն Վարդանյան