ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի և սպառազինության ներկայացուցիչները մասնակցում են «Միջազգային բանակային խաղեր-2018»-ին

17:39, Օգս 7, 2018


ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի և սպառազինության ներկայացուցիչները, «Միջազգային բանակային խաղեր-2018» շրջանակում, օգոստոսի 5-ից 8-ը մասնակցում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՀՕՊ «Մաքուր երկինք» և հետևակի մարտական մեքենաների ստորաբաժանումների մրցումներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իսկ ՌԴ-ում ավիացիոն ուժերի «Ավիադարտս» մրցմանը ՀՀ ԶՈՒ ավիացիայի ներկայացուցիչները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով:

«Միջազգային բանակային խաղեր-2018» մրցույթը մեկնարկել է հուլիսի 28-ին:

Առնչվող թեմաներ