Դատապարտյալին բերված աղցանի միջից հայտնաբերվել է թմրամիջոց

13:28, Օգս 7, 2018


Օգոստոսի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Գ.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը, որի արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4.6 գրամ քաշով: Այս մասին հայտնում է ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժինը:

Հայտնաբերված  զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Վ. Դ.-ին տեսակցության եկած կնոջ՝ Մ. Ն.-ի անձնական զննությամբ վերջինիս ձախ թևին հայտնաբերվել և առգրավվել է հեռահաղորդակցության միջոց՝ սմարթ ժամացույց:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: