Օրեր առաջ Սևանում խեղդված 43-ամյա տղմարդուն դեռև չեն հայտնաբերել

12:33, Օգս 7, 2018


Օգոստոսի 7-ին՝ ժամը 08:14-ի դրությամբ, դեռև օգոստոսի 3-ին Սևանա լճում խեղդված 43-ամյա տղամարդու որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները ջրից դուրս էին բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել:

Փրկարարները շարունակում են Ն. Շ.-ի որոնողական աշխատանքները: