Ողջունելի է, որ դիվանագետն ու իրավունքի հետևորդը նաև առողջ ապրելակերպի կողմնակից են

15:07, Հլս 21, 2018


Այսօր առավոտյան պատահաբար տեսա Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց: Աժիոտաժն առաջացրել էր ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանը: Նա Մարսելից մեկնարկած վազքով հասել է Երևան: Անակնկալ էր Խաչադուրյանի հետ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը և Բարձրագույն դատական խորհրդի անդամներից փաստաբան Հայկ Հովհաննիսյանին տեսնելը: Փաստորեն նրանք էլ էին միացել և մասնակցում էին մարաթոնին: Ողջունելի է, որ դիվանագետն ու իրավունքի հետևորդը նաև առողջ ապրելակերպի կողմնակից են։

Միլենա Մկրտչյան