Այս զորակոչի ընթացքում վարչապետ Փաշինյանի ուշադրության կենտրոնում լինելու է արդարությունը

17:12, Հլս 9, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում այս զորակոչի ընթացքում արդարությունն է լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնական զինկոմիսարիատ այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը:

«Ես անձամբ ստացել եմ սննդի որակին վերաբերող դիմումներ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ ՊՆ-ի տարբեր մարմիններ զբաղվում են ցանկացած դիմում-բողոքով:

Հարցին, թե այս զորակոչն ինչո՞վ է տարբերվում մյուսներից,վարչապետն ասաց՝ նրանով, որ կայանում է նոր Հայաստանում:

Փաշինյանը նշեց՝ իրենց առջև պլան չեն դրել բանակում կամ այլ տեղ բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը:

«Ընդհանուր կանխավարկածն այն է, որ կոռուպցիա կա: Եվ կբացահայտվի այնքան, որքան կա՝ ոչ ավել, ոչ պակաս»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր կենտրոնական զինկոմիսարիատ, որտեղ գտնվում է նաև նրա նորակոչիկ որդին՝ Աշոտ Փաշինյանը: