Մունդիալ-2018. ինչ հանդիպումներ կան այսօր

11:18, Հնս 18, 2018


Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության մրցումային 4-րդ օրը կկայանա 3 հանդիպում:

Երևանի ժամանակով 16:00-ին կկայանա F խմբի Շվեդիա-Հարավային Կորեա հադիպումը:

Պայքարը կսկսեն G խմբի թիմերը: 19:00-ին միմյանց հետ կմրցեն Բելգիան  և Պանաման, 22:00-ին` Թունիս-Անգլիա զույգը:

Նախօրեին կայացավ ևս 3 հանդիպում: Սերբիան նվազագույն հաշվով հաղթեց Կոստա Ռիկային: Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան նույն՝ 0:1 հաշվով պարտվեց Մեքսիկային, իսկ օրվա վերջին խաղում Բրազիլիան և Շվեյցարիան հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի՝ 1:1:

Առնչվող թեմաներ