Վալերի Օսիպյանը վստահեցնում է՝ ոստիկանության համակարգում կոռուպցիոն էլեմենտներ չկան

20:50, Հնս 4, 2018


Հայաստանի ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանությունում կոռուպցիոն էլեմենտներ չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետը հավաստիացրեց, որ համակարգում կոռուպցիոն դրսևորումների պարագայում բոլոր մեղավորները պատժվելու են: «Ես վստահորեն հայտարարում եմ, որ ոստիկանությունում այսօր կոռուպցիոն էլեմենտներ չկան»,-  ընդգծեց նա:

Ոստիկանապետը չբացառեց, որ նախկինում ոստիկանության որոշ ստորաբաժանումներում եղել են կոռուպցիոն երևույթներ, սակայն ընդգծեց, որ ճիշտ չէ հայտարարել, թե ոստիկանության համակարգում համատարած կոռուպցիա է եղել:

Հարցին, թե ե՞րբ կլինեն նախկին ոստիկանապետի աշխատանքի շրջանում թույլ տված նման դրսևորումների բացահայտումները, Օսիպյանն ասաց. «Թեև ես չեմ բացառում, որ նման դրսևորումներ եղել են, բայց դրանց վերաբերյալ փաստեր չկան։ Եթե դու ունեք փաստեր, ներկայացրեք և ես լիարժեք կուսումնասիրեմ դրանք»։