Արագաչափերի արձանագրած տուգանքների չափերը նվազելու են

19:10, Հնս 4, 2018


Արագաչափերի արձանագրած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները կնվազեն: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով «Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:

«Այս մասին մենք ունենք առաջարկություններ, ներկայացնելու ենք կառավարությանը: Ուսումնասիրել ենք թե’ հարևան երկրների, թե’ մյուս երկրների պրակտիկան: Տուգանքների չափերի նվազում է լինելու»,-  ընդգծեց Օսիպյանը:

Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ հանրությանն ավելի շատ մտահոգում է տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումները, սակայն դա չի նշանակում, որ արագաչափերին անդրադարձ չի լինելու: