Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի քարտուղար է նշանակել

15:28, Հնս 2, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 1-ի որոշմամբ՝ Արման Եղոյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: Այս մասին տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am կայքի վարչապետի որոշումների բաժնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արման Եղոյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-նշված է որոշման մեջ:

Առնչվող թեմաներ