Մասիսի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանություն Դավիթ Համբարձումյանի

19:55, Հնս 1, 2018


Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց` ի աջակցություն Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի:

Մի խումբ մասիսցիներ հավաքվել են դատարանի շենքի առջև և պահանջում են ազատ արձակել Դավիթ Համբարձումյանին, ում արդեն մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն ներկայացվել կալանավորելու վերաբերյալ:

Բողոքի ակցիայի մասնակիցները Դավիթ Համբարձումյանին սատարող պաստառներ են պահում և հանդես են գալիս «ազատություն Դավիթին» կոչերով:

2018թապրիլի 22-ին մի խումբ անձինքորոշները՝ բժշկական դիմակներովհարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա ևքարերովմահակներովէլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքիքննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական ևդատավարական այլ միջոցառումների  արդյունքում պարզվել են դեպքի միշարք հանգամանքներփաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալհանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձիՄասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանինմեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերովՔաղաքապետի տեղակալ Կարեն ՕհանյանինՄասիս քաղաքիբնակիչներ՝ 1982թծնված Ս.Սահակյանին, 1995 թծնված Գ.Համբարձումյանին և  1988 թծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեականօրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասովՄիջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելուվերաբերյալ: