Պաշտպանության նախարարը՝ Նախիջևանում ստեղծված իրավիճակի մասին

13:00, Հնս 1, 2018


ՀՀ պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Պնախարարը նշեց նաև, որ հավելելով իրավիճակն ամբողջովին վերահսկելի է և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած փոփոխությունը, և որ բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ, դա Ադրբեջանի` Նախիջևանի հանրապետության տարածքն է:

Հարցին, թե անհրաժեշտություն կա այս իրավիճակի մասին տեղեկացնել ՀԱՊԿ-ին, Դավիթ Տոնոյանը նշեց, որ իրավիճակը պետք սթափ գնահատել և ոչ մի խնդիր այս պահին պաշտպանության նախարարությունը չի տեսնում՝ ՀԱՊԿ-ի ներգրավման խնդիր ընդհանրապես չկա:

Պնախարարի և Արտաքին գործերի նախարարի նախիջևանյան սահմանի այցելության վերաբերյալ հարցին էլ Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ դա պայմանավորված է եղել նրանով, որ Արտաքին գործերի նախարարը անձամբ ցանկանում էր ծանոթանալ Նախիջևանի սահմանի իրավիճակին: