Սերժ Սարգսյանը մասնակցել է Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությունը

21:31, Մայիս 21, 2018


Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցում մայիսի 21-ին տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությունը:

Հուղարկավորությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը,  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները և հարազատները:

Նախկին պաշտոնյաներից հուղարկավորությանը մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գրետա մայրիկը հուղարկավորվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում:

Գրետա Սարգսյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո 81 տարեկան հասակում:

Դիտվել է՝ 23 անգամ