Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը կնշվի համերգային ծրագրով

21:16, Մայիս 21, 2018


Ավանդույթի համաձայն` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձը կնշանավորվի գեղեցիկ համերգով: Միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Երգչի ծննդյան 94-ամյակին նվիրված տոնակատարությանը հանդես կգան «Lukas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը և Ջիվան Գասպարյան կրտսերը: Համերգը կեզրափակի Հայկ Պետրոսյանը` կատարելով Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները:

1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում հայ գաղթականներ Միշա և ՔնարԱզնավուրյանների ընտանիքում ծնվեց Շահնուր (ֆրանսուհի բուժքույրիթեթև ձեռքով՝ ՇառլԱզնավուրյանըով հետագայում դարձավ ֆրանսահայնշանավոր շանսոնյեերգիչերգահանգրողկինոդերասան ևհասարակական գործիչ Շառլ Ազնավուրը:

«1923 թվականի աշնան նորույթն իսկապես արտասովոր էրմայրիկը հղիէրԱյդ արտակարգ նորությունն իմանալուն պես Միշան ու հայրը փակումեն ռեստորանըմտերիմների հետ որոշում նշել «Կովկասի» գինուվոդկայիգետերովնման դեպքում անխուսափելի ուրախության արցունքներովԵրրորդ բաժակից հետո նրանք վճռում ենոր նորածինը արու զավակ էլինելույոթերորդից հետո՝ դառնալու է հաղթանդամգեղեցիկ ու առնական տղամարդտասնմեկերորդից հետո՝ Ազնավուրյան տոհմանունը տարածելու էաշխարհով մեկ… վերջում թառով սկսում են գովերգել դեռ չծնված երեխայինՄի խոսքով՝ երկու տղամարդ գինու մեջ գտնում են ճշմարտությունըհարբածության մշուշոտ երկնակամարում կանխագուշակում Շառլի ապագանորը գրեթե նույնությամբ պիտի իրականանարայն չնչին տարբերությոններովորոնք հավանաբար ձեր աչքից էլ չվրիպեցին». հատված Աիդա ԱզնավուրԿառվարենցի «Ափարիկս» գրքից: