ՀՀ վարչապետը հայտարարեց մարզպետների կազմի ամբողջական փոփոխության մասին

21:00, Մայիս 21, 2018


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի:  Նիկոլ Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահական նստավայրում  կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում:  «Կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ղեկավարների փոփոխության հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարցում օրենսդրական խնդիրներ կան: «Մենք այդ հարցերն օրենքի համատեքստում կդիտարկենք»,- ասաց Փաշինյանը: